կարևոր
412 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-31 12:40
Քաղաքական

Մեզ համար նորից ի՞նչ զիջում է սպասվում․ Աննա Գրիգորյանը՝ Արարատ Միրզոյանին

«Միջազգային ատյաններից հայցերի հետ քաշումը հայ ժողովրդի համար էական նշանակություն ունի»,- ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմաննը դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
 

«Հիմնավոր փաստեր կան, որոնցով իսկապես կարող ենք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ու ադրբեջանական ռազմաքաղաքական էլիտային։ Ես ձեր խոսքի ենթատեքստից հասկացա, որ իրենք  այդ պահանջը դնում են ու դուք ասում եք՝  պարտադիր չէ, որ համաձայնած լինենք դրան։ Մեր խնդիրն է հասկանալ՝ սկզբունքային անհամաձայնություն ունե՞ք այդ կետի շուրջ, թե՞ չունեք։

Մեզ համար սկզբունքային է հասկանալ, թե որոնք ենք այն կետերը, որոնց շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվում։ Երբ ասում եք՝ դե կբանակցենք, այդ երկու ձևակերպումներն էլ կհարթենք, կստորագրենք,  նշանակում է՝ հերթական զիջմանն եք դո՞ւք գնալու։ Մեզ համար խնդիրը դա է՝ հասկանալ,  թե  մեզ նորից ի՞նչ զիջում է սպասվում։ Եթե ակնկալում եք զիջում Ադրբեջանից, բացատրեք, թե ինչ զիջում եք ակնկալում Ադրբեջանից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։