|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այնքան հեռուն է գնում, որ հստակ թվեր է նշում, Ադրբեջանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա, ճիշտ է բանավոր հայտարարում է, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց չի հստակեցնում, թե ո՞րն է այդ սահմանը և որքա՞ն է»,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում արտգործնախարար Արարատ Միրզոյանը ներկայացնում էր ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարողականի արդյունքները։
Դիմելով Արարատ Միրզոյանին, պատգամավորն մտահոգություն հայտնեց, որ հայկական կողմը, առանց քարտեզի, առանց իրավական հիմքի դեմարկացիա է անում, դելիմիտացիայի պրոցեսն էլ տապալել է։
Մանրամասն՝ տեսանյութում։