Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին բոլորը ոտքի կանգնեցին և մի բռունցք դարձան. ես ուղղակի հպարտություն եմ զգում` նայելով այս համազգային շարժմանը. yerkir.am-ին ասաց մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշըն»-ի տնօրեն Դավիթ Սահակյանը:
Ըստ նրա` այսօրվա մեր բանակը նորից հույս տվեց, որ մեզ լավ ապագա է սպասվում:
«Շատ զգացված եմ իսկապես: Շատերն ասում էին, որ եթե հանկարծ պատերազմ սկսվի, 90-ականների պես ոչ ոք չի գնա կռվելու, բայց ես միշտ կռվում էի նրանց հետ, որ այդպես չէ, և եթե պետք լինի, բոլորն էլ կգնան: Երբ ունես նման բանակ ու նման ժողովուրդ, շատ այլ ազգեր կարող են նախանձել մեզ: Վստահ եմ, որ շատ բարձունքների կհասնենք` չհաշված քաղաքական և տնտեսական ճգնաժամերը: Ինչքան էլ դժվար լինի, հաղթահարելու ենք այս փուլը»,- ասաց Սահակյանցը:
Նա հիշեց նաև ժողովրդական հայտնի խոսքը, թե «թուրքը մնում է թուրք», ինչը փաստում է այս օրերի` ադրբեջանական կողմի պահվածքը, երբ հայ զինվորների դիերը խոշտանգել էին:
Այն, որ Ադրբեջանն այդպես էլ չի քաղաքակրթվել, ըստ Սահակյանցի, երևում է ոչ միայն մարտի դաշտում նրանց պահվածքից, այլ նաև քարոզչական, մշակույթի ոլորտում:
«Նրանց մոտ ոչինչ չի փոխվում, քանի որ քաղաքակրթության հիմքում չունեն այն արժեքները, որոնք պետք է ունենան նորմալ ժողովուրդները: Նրանք միշտ եղել են ավերիչ, քոչվոր ու ուրիշինը գողացող: Երբ մեզ մոտ ժամանակ առ ժամանակ խզմալյանանման մարդիկ են հայտնվում և փորձում քարոզել, թե նրանք լավ բաներ էլ ունեն, կարծում եմ` գոնե այսքանից հետո պետք է լռեն»,- ասաց Սահակյանցը:
Հիշեցնենք, որ այս օրերին Սահակյանցն ակտիվորեն KillDim-ի նոր` բլից սերիաներ էր ներկայացնում: Հերթական` 5-րդ սերիան հանրությանը ներկայացվեց այսօր: