|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Հրապարակը» գրում է․ ՔՊ-ում խուլ դժգոհություն կա, թե ինչու է խմբակցության պատգամավորների վերաբերյալ կարգապահական վարույթները քննում ՔՊ վարչությունը: Այսինքն՝ մի քանի հոգով վճռում են ժողովրդից մանդատ ստացածների ճակատագիրը, մինչդեռ պառլամենտական կառավարման համակարգում առաջնային դերակատարումը հենց օրենսդիր մարմնինն է, ու իշխանական պատգամավորների վերաբերյալ վարույթներն էլ պետք է քննի ոչ թե վարչությունը, այլ հենց պատգամավորական խմբակցությունը, հատկապես որ խորհրդարանական գործունեության ընթացքում են այդ պատգամավորներն «անհարգալից պահվածք, էթիկայի խախտում դրսեւորում»։
Որոշ տեղեկություններով, ՔՊ խմբակցության առաջիկա նիստում, որին մասնակցելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է բարձրաձայնեն այս հարցը եւ փորձեն այն վարչության տիրույթից տեղափոխել խմբակցության դաշտ։