Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ 13:00-ից 14:00-ի հատվածում հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքին հարակից՝ Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ, որը Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մաս է կազմում: Լուրը միանշանակ մտահոգիչ էր և հանրության շրջանում առաջացրեց անհանգստություններ, սակայն տարօրինակ էր, որ առանձնապես տեղեկատվական լուրջ տարածում չունեցավ, իսկ թեմայի բարձրաձայնման հիմնական ակտորները անկախ փորձագետներ ու պարզապես ՖԲ ակտիվ օգտատերեր էին:
Իսկ ահա իշխանական պատգամավորները, հատկապես նրանք, որոնք զբաղվում են նաև խորհրդարանական դիվանագիտությամբ, արտաքին քաղաքականությամբ, պաշտպանական ու անվտանգային հարցերով, ֆեյսբուքյան տիրույթում փաստացի ոչ միայն օտար լեզուներով, այլ անգամ հայերեն չանդրադարձան երևույթին:
Հավելենք, որ արտաքին թեմաներով զբաղվող պատգամավորների ՖԲ էջերին եվրոպական կառույցները ուշադրությամբ հետևում են, ուստի շատ կարևոր է նաև սոցիալական ցանցերն օգտագործել համաշխարհային հանրության և ուժային կենտրոնների ուշադրությունը նմանատիպ խնդիրների վրա հրավիրելու համար»,-գրում է թերթը:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: