|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Կարծում եմ` որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում, որ առաջիկայում էլ այս իշխանությունն իր ցանկացած զիջում ժողովրդին ներկայացնելու է որպես «պետական սահմանի ամրապնդում», «ինքնիշխանության վերականգնում» կամ «խաղաղության օրակարգի սահմանում»:
Որևէ մեկն այլևս չի կասկածում, որ սրանք հերթական նահանջի երգը երգելիս դա անելու են առանձնահատուկ հպարտությամբ ու լկտիությամբ:
Որևէ մեկն այլևս չի կասկածում, որ սրանք հերթական զիջումն անելիս խմբագրելու են երկրի քարտեզն ու խրոխտ հայտարարելու, որ դա իրենց անձնական հաղթանակն է, եթե նույնիսկ այդ քարտեզում միայն Երևանը մնա:
Որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը սպասարկում է մի շահ, որն ակնհայտորեն հայ ժողովրդինը չէ:
Որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում (ոմանք դեռևս լուռ), որ փաշինյանական իշխանությունը լիակատար ձախողվել է և Հայաստանի անվտանգությունն ու դիմադրողականությունն ապահովելու մտադրություն չունի:
Հայաստանի գոյությունն ու փաշինյանական իշխանությունը հականիշներ են և քանի սրանք կան, մեր ինքնությունը, արժեհամակարգն ու պետականությունը վտանգված է»: