կարևոր
1420 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-11 13:15
Քաղաքական

Ես կալանավորվելուց չեմ վախենում․ Ռոբերտ Քոչարյան

Դուք ներկա եք եղել նիստին և կարծում եմ՝ տեսնում եք, որ այն, ինչ կատարվում է, ուղղակի աբսուրդի ժանրից է և որևէ կապ չունի իրավաբանության հետ։ Այս մասին իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը :

«Երեք տարի այս գործը պահել են վճռաբեկ դատարանում, ՍԴ կազմը փոխելու օպերացիան ավարտել են, հետո ՍԴ-ն կայացրեց շատ տարօրինակ որոշում, հետո ուղարկվեց վճռաբեկ դատարան։ Այսպես ասած՝ մի օպերացիա էր մշակվել, որը տևեց երեք տարի։

Դրան գումարենք այն փաստը, որ ՍԴ-ում այդ որոշմանը քվեարկել են մարդիկ, որոնք քվեարկելու իրավունք չեն ունեցել։

Այսօր չկա մեղադրանք, չկա հոդված, դուք տեսել եք՝ որտեղ եմ նստած եղել այս դատական նիստին։ Իմ տպավորությամբ, այս գործը այս վիճակում ուղղակի գցել են առաջին դատարանի գրպանը՝ լուծում գտնելու համար։ Օրինական լուծում այս վիճակից ուղղակի չկա»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: