կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-28 12:43
Քաղաքական

Ես ինձ այսօր էլ չեմ համարում քաղաքական գործիչ. Ռոբերտ Քոչարյան

Ես ինձ այսօր էլ չեմ համարում քաղաքական գործիչ. Ռոբերտ Քոչարյան

«Ես ինձ այսօր էլ չեմ համարում քաղաքական գործիչ: Երեւի կարելի է ասել՝ պետական գործիչ: Քաղաքականությամբ չեմ զբաղվել, որեւէ կուսակցության անդամ չեմ: Ժամանակին եղել եմ կոմկուսի անդամ, դուրս եմ եկել»,- ասել է նա:

Անդրադառնալով երիտասարդությանը՝ Քոչարյանը նշել է, որ երկրի ներքին քաղաքականության նկատմամբ անտարբերությունը կարող է հանգեցնել այս ամենին, ինչի միջով անցանք՝ մի կողմ կանգնել, չնկատել, չպայքարել։ «Այն, ինչ տեղի ունեցավ, մի արհավիրք էր, ցունամիի պես բան էր, որն ազդեց մեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Երիտասարդությունը չպետք է կողք կանգնի, պետք է լինի ակտիվ, պայքարի  եւ պահանջատեր լինի»,- հավելել է նա:

Հարցին, թե ո՞րն է իր հաջողության բանաձեւը, Քոչարյանը պատասխանել է. «Հաջողության գրավականը երեւի դիսցիպլինան է, որ իմ բնավորության մեջ կա՝ պատասխանատվության զգացումն ու  կարգապահությունը: Եթե այս երկուսը հանդիպում են, հաջողությունն անխուսափելի է»

Բացի դրանից, ըստ նրա, կարեւոր է անընդհատ սեփական անձի վրա աշխատելը, նոր գիտելիքների ձեռք բերումը: