կարևոր
2359 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-12 12:44
Աշխարհ

Ռուսաստանը կընդլայնի Սու-57-ի արտադրությունը

Ռուսաստանը կընդլայնի Սու-57-ի արտադրությունը

Միավորված ավիաշինական կորպորացիան (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) Սու-57 կործանիչների սերիական արտադրությունն ընդլայնելու նպատակով սկսել է լրացուցիչ շենք կառուցել։ Տեղեկությունը հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով պետական կորպորացիայի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ այսօր կորպորացիայում, որտեղ կործանիչներ են արտադրվում, թարմացվում է արտադրությանը։

«Տեխնիկական վերազինման հեռանկարային նախագծերի իրականացման շրջանակում ավարտվել են շինարարական և մոնտաժային աշխատանքները թռիչքափորձարկման կայանի նոր օբյեկտներում։ Սու-57-ի սերիական արտադրությունն ընդլայնելու համար լրացուցիչ շենք է կառուցվում, որտեղ կփորձարկվի 5-րդ սերնդի ինքնաթիռների համակարգերը», – ասվում է հաղորդագրության մեջ։

«Ռոստեխում» հայտնել են նաև ՌԴ օդատիեզերական ուժերին Սու-57 և Սու-35Ս կործանիչների նոր խմբաքանակ փոխանցելու մասին։

«Տեխնիկական անձնակազմն ընդունել է հինգերորդ սերնդի կործանիչները, որոնք գործարանային լիարժեք փորձարկումներ են անցել, աշխատանքային տարբեր ռեժիմներում ստուգվել ՌԴ ՊՆ օդաչուների կողմից։ Ինքնաթիռները թռիչք են իրականացրել դեպի տեղակայման օդանավակայան», - ասվում է հաղորդագրության մեջ։

«Ռոստեխի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Արտյակովը նշել է, որ զորքերին փոխանցված օդանավերը տարբերվում են բարձր թռիչքատեխնիկական բնութագրերով, որոնք արժանի գնահատական են ստացել օդաչուների կողմից։

Նրա խոսքով` Սու-57-ի հաջորդ խմբաքանակները տարբեր պատրաստության աստիճաններում են գտնվում, իսկ Սու-35Ս–երը` բարձր։

Սու-57-ը 5-րդ սերնդի ռուսական բազմանպատակային կործանիչ է, որի սերիական արտադրությունը մեկնարկել է 2019 թվականին։ Արտադրվում է Ամուրի Կոմսոմոլսկի ավիացիոն գործարանում: Նախատեսված է հակառակորդի բոլոր տեսակների օդային թիրախները ոչնչացնելու, ցամաքային ու վերջրյա թիրախները խոցելու, տեղակայման վայրերից մեծ հեռավորության վրա օդային տարածքի վերահսկման, շտաբները, հրամանատարական կետերը, հակառակորդի գործողությունների կառավարման համակարգերը շարքից դուրս բերելու համար։