Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հինգ երիտասարդ ենթարկվել է վարչական ձերբակալման իբրևէ թե ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար․ Ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը։
Նշենք, որ ՀՅԴ ՀԵՄ անդամները բերման են ենթարկվել Կոմիտասի պողոտայից, որտեղ իրականացնում էին իրազեկման ակցիա։
«Ակնհայտ է, որ իշխանություն և օրինական տերմինները ուղղակիորեն անհամատեղելի են, հետևաբար՝ կարելի է ասել, որ քաղաքացիները վարչական ձերբակալման են ենթարկվել ուղղակի ոստիկանության պահանջին չենթարկվելու համար»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ կազմվել է վարչական ձերբակալման վերաբերյալ արձանագրություն, ինչպես նաև օրինական պահանջին չենթարկվելու վերաբերյալ արձանագրություն։
«Եթե դրան հետևի որևէ միջամտող վարչական ակտի կամ տուգանք նշանակելու մասին որոշման ընդունում, ապա դրանք միանշանակ կբողոքարկվեն, և կլինի հաղթանակ, որին մենք սովոր ենք։ Քաղաքացիները որևէ վնաս չեն ստացել։ Փաստաթղթավորումից հետո նրանք ազատ կարձակվեն, և միասին կշարունակենք այն գործողությունները, որոնք իրականացվել են»,- ասաց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։