կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-23 16:15
Հասարակություն

Զբաղվելու են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանման հարցով

Զբաղվելու են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանման հարցով

Վարչապետ Կարեն Կարապետյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ընդունել:

Ըստ այդմ հանձնարարվում է՝

1. Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների սահմանված չափաքանակների ապահովման, ռեսուրսավճարների նոր կառուցվածքի, ձկնարտադրության ոլորտում ջրի քանակական նորմերի, ջրային համակարգերում կորուստների նորմատիվների սահմանման վերաբերյալ միջոցառումների ծրագիր: