Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարի Հովհաննես Հովսեփյանի տարեվերջյան իր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ թերացումներ նկատվել են ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում: Մասնավորապես, 541 ջրօգտագործման թույլտվությունների գործերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են 250 խախտում, օրինակ` խմելու ջրի բացթողնման թույլտվությունների գերակշիռ մասը տրամադրվել է առանց հակահամաճարակային փորձաքննության եզրակացության: Խախտվել են ջրօգտագործման թույլտվության հիմնական պայմանները` ջրառի կետերը հիմնականում ապահոված չեն ջրաչափական սարքավորումներով: Էլ ավելի աղաղակող փաստեր են արձանագրվել Արարատյան ջրային ավազանում: Հայտնաբերվել են ավազանի անխնա շահագործման աղաղակող փաստեր: Հատկապես վերջին տարիներին ձկնաբուծական լճակների կառուցումը հանգեցրել է ջրային ելքերի դադարեցմանը, ինչի հետեւանքով ամբողջ ավազանը գտնվում է էկոլոգիական վատ վիճակում: Նույն գործակալությունը Արարատի եւ Արմավիրի մարզերում խորքային նոր հորերի հորատման վերաբերյալ ՀՀ կառավարության արգելքի հանձնարարականից հետո տրամադրել է 46 ջրօգտագործման թույլտվություններ` 71 խորքային նոր հորերի հորատման համար: Ոչ պակաս վնասներ է պառճառել նաեւ նույն նախարարությունում գործող Բնապահպանական պետական տեսչությունը: Այս կառույցի կողմից արձանագրված‘ ապօրինի հատման հետեւանքով պետությանը հասցված վնասների մոտ 165 մլն. դրամից վերականգնվել է ընդամենը 10 մլն դրամ (6,1 տոկոս), իսկ 45 գործեր’ մոտ 56 մլն.դրամի, չեն ուղարկվել իրավապահ մարմիններին եւ փաստորեն իրավախախտում կատարած անձինք ազատվել են քրեական պատասխանատվությունից: Նախագահի վերահսկողական ծառայությունը չարաշահումների մասին արձանագրությունները մտադիր է նաերկայացնել դատախազություն: Լավ չէ վիճակը նաեւ անտառօգտագործման ոլորտում` այստեղ հայտնաբերված 465 խախտումներից` բնապահպանական տեսչությունը բացահայտել է 46-ը, այսինքն` ընդամենը 10 տոկոսը: