կարևոր
3691 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-23 11:21
Հասարակություն

Ի՞նչ անել Արևմտյան Նեղոսի տենդից խուսափելու համար

Ի՞նչ անել Արևմտյան Նեղոսի տենդից խուսափելու համար

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ուղեցույց է հրապարակել Արևմտյան Նեղոսի տենդից խուսափելու համար։

  • Սահմանափակել մթնշաղին մինչև լուսաբաց դրսում անցկացրած ժամանակը, երբ մոծակներն ակտիվանում են։
  • Ձեռք չտալ սատկած թռչուններին։
  • Կրել երկարատև հագուստ։
  • Հեռացնել տան շրջակայքում առկա ջրականգերը` մոծակների բազմացումը կանխելու համար։
  • Կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ` հիվանդ կենդանիների հետ շփման, սպանդի կամ մսեղիքի մշակման ընթացքում։
  • Խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից։
  • Օգտագործել միջատավանիչ միջոցներ։
  • Օգտագործել պատուհանի և դռների համար նախատեսված հակամիջատային ցանց։