կարևոր
2956 դիտում, 1 ամիս առաջ - 2024-08-03 12:09
Հասարակություն

Պոլսո Հայոց պատրիարքն այցելել է հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին

Պոլսո Հայոց պատրիարքն այցելել է հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին

Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը, 2 Օգոստոս 2024, Ուրբաթ, այցելեց կղզեբնակ Կարո Գաբրիէլեանը, որ նախորդ օր իր տան առջեւ յարձակման ենթարկուելով վիրաւորուած էր։ Նորին Ամենապատուութեան կուղեկցեր Իշխանաց Կղզեաց Հոգեւոր Հովիվ՝ Հոգշ. Տ. Յարութիւն Վրդ. Տամատեան: Հայտնում են պատիրարքությունից: 

Պատրիարք Հայրը յայտնեց, որ նման արարք մը ցաւ պատճառած էր բոլոր լսողներուն մօտ։ Ինք եւս կը ցաւակցէր եւ փափաքած էր անձամբ այցելել Գաբրիէլեանը իր բնակարանին մէջ։ Զրոյցի տեւողութեան ընթացքին Գաբրիէլեան ընտանիքի անդամները մանրամասնութիւններ փոխանցեցին յուզիչ դէպքին մասին։ Կարօ Գաբրիէլեան վիրաւորուած է քիթէն ու ձեռքէն։ Ոստիկանութիւնը հետաքննութիւն բացած է դէպքի առնչութեամբ։ Անոնք ըսին, որ տեղական ու համայնքային զանազան շրջանակներ կը պախարակեն դէպքը, բան մը որ մխիթարական երեւոյթ էր իրենց համար։ 

Պատրիարք Հայրը այցելութեան աւարտին արագ ապաքինում մաղթեց Կարօ Գաբրիէլեանին, բժշկութեան աղօթք արտասանեց եւ յայտնեց, որ Պատրիարքական Աթոռն ալ կը զօրակցի Գաբրիէլեան ընտանիքին։

Հիշեցնենք՝ օգոստոսի 2-ին Թուրքիայում հարձակման է ենթարկվել և վնասվածքներ ստացել հայ համայնքի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանը: