|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը նախորդ շաբաթ հարձակման էր ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք Ստամբուլի քաղաքապետի թվիթերյան էջից:
«Մենք այցելել ենք Քուզգունջուքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը հարձակման էր ենթարկվել: Անկախ կրոնից և հավատքից՝ այդ հարձակումը մեր բոլորի դեմ է տեղի ունեցել: Ոչ ոք չի կարող մեր միասնությունը պառակտել»,-գրել է Իմամօղլուն:

Եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էդվարդ Այվազյանը քաղաքապետին է ներկայացրել հարձակման մանրամասները:
Իմամօղլուն իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և դիմել է Այվազյանին:

«Աղոթեք մեզ համար: Աղոթեք մեր առողջության, մեր ձեռքբերումների և այս քաղաքի գեղեցկության համար: Մեր սերն ու հարգանքը փոխանցեք ձեր ողջ համայնքին»,-ասել է քաղաքապետը:
Ավելի վաղ հայտնել էինք Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռների վրայի խաչը անհայտ անձը պոկվել է: