|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդը քննարկել է բազմաբնակարան շենքերի սեյսմիկ կայունությունն ապահովելու խնդիրը: Նշվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից այժմ ամբողջովին կասեցված է բազմաբնակարան շենքերի վերնահարկերում քաղաքացիների կողմից լրացուցիչ շինությունների կառուցման գործընթացը: Ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մշակում է խնդրի լուծման օրենսդրական լուծումներն ու ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունները:
Այնուհետև անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացման ծրագրի «Հանրապետության քիմիական արտադրության հզորությունների գույքագրում, առկա ռեսուրսների և գիտատեխնիկական ներուժի գնահատում» զեկույցին: Հանձնարարվել է ոլորտի շուրջ կատարել լրացուցիչ ուսումնասիրություն, որից հետո քննարկել բնագավառի զարգացման հնարավորություններն ու միջոցները:
Խորհրդի քննարկմանն է ներկայացվել «Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ-ի զարգացման ծրագիրը:
Նիստում անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ այլ հարցերի: