|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վոլգոգրադի մարզում վթարի է ենթարկվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Ինքնաթիռը պլանային ուսումնամարզական թռիչք իրականացնելիս է եղել։ Անձնակազմը կարողացել է ժամանակին ինքնանետվել։
Կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։