|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ քաղաքապետարանի հիմնած նոր այգին ու արձանագրել, որ տնկած տույաները չորացել են։
«Երկու ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը մեծ շուքով բոլորիս նվիրեց այս բարեկարգված տարածքը։ Արտակարգ ստացվել է Տույաների հիշատակի պուրակը, շնորհակալ ենք։ Հաստատ, էն ժավելով բիձուկն է այրել արմատները, արագ փորձաքննություն արեք ու մամուլը ողողոեք, լավ ստացվում է։ Հավելեմ, մեկ տույան արժե 20000-40000 դրամ, ի դեպ, բացարձակ կարևոր չէ, ով է վճարել, գրագետ ընտրեիք սա չէիք ստանա, կրթվեք, ամոթ է»։