կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-25 00:01
Իրավական

Մարզպետարանի պաշտոնյաների թողտվությամբ

Մարզպետարանի պաշտոնյաների թողտվությամբ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` Արարատի մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նաեւ «ՆՆԱ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից խարդախության և փաստաթղթեր կեղծելու փաստի առթիվ. տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի վարչությունը:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Նոյակերտ և Ոսկետափ գյուղերի  դպրոցների հիմնանորոգման ընթացքում  ՍՊԸ-ի տնօրեն Ն. Անդրեասյանը, ամբողջ ծավալով չկատարելով նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքները, մարզպետարան ներկայացրած կեղծ կատարողական ակտերում հավելագրումներ կատարելու միջոցով, օգտվելով մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից անձնական շահագրգռվածության պատճառով իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու հանգամանքից, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 12.699,6 հազար դրամ գումար: