Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոչիի հայ համայնքի ղեկավար Սոս Մարտիրոսյանը ռուսական РБК ТВ Юг հեռուսատաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ ողջունում է Վրաստանին, քանի որ Վրաստանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը և կոչ է արել, որ Հայաստանն էլ, հետևելով Վրաստանի օրինակին, ընդունի նման օրենք։
«Կարծում եմ, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը ճիշտ որոշում է։ Օրենքն ինքնին նույն օրենքի պատճենն է, որն ընդունվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Վրաստանում գործում է շուրջ 25 հազար շահույթ չհետապնդող կազմակերպություն։ Բնականաբար, վրացական իշխանությունները և նրա բնակիչները ցանկանում են իմանալ, թե որտեղից է իրենց ֆինանսավորումը, ինչպես նաև, թե որն է այդ ֆինանսավորման նպատակը: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չի ենթարկվել արտաքին ճնշմանը՝ չնայած բողոքներին: Օրենքը հնարավորություն կտա կայունացնել Վրաստանի ներքաղաքական իրավիճակը։ Դա Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կտա ինքնուրույն որոշել, թե ինչն է իրենց համար լավ, ինչը՝ վատ», - ասել է Սոս Մարտիրոսյանը՝ նշելով, որ այս օրենքը Հայաստանում պահանջված է, և նույնիսկ պետք է վաղուց ընդունված լիներ։
«Արևմուտքը Հայաստանի միջոցով փորձում է բերել իր մշակութային արժեքները, որոնք չեն ընդունում հայերը։ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը էապես կսահմանափակի ոչ ավանդական մշակույթների ազդեցությունը ներքաղաքական գործընթացների վրա։ Սա հենց Հայաստանին է պետք», - ընդգծել է Սոչիի հայ համայնքի ղեկավարը։
Մանրամասն՝ տեսանյութում։