Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ԱԺ-ում շարունակվում են 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումները:
Հաշվետվություն ներկայացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Անդրադառնալով վերջին օրերի արդիական թեմային՝ ծառայողական մեքենաների կրճատմանը, նա նշեց, որ ԱԺ աշխատակազմը կրճատումներ է արել, և այս պահի դրությամբ շահագործվում է ընդամենը 69 ծառայողական մեքենա:
Հրայր Թովմասյանի խոսքով՝ կան կրճատումներ նաև ԱԺ աշխատակազմում, կրճատվել է 27 անձ, 7-ը հաստիքային կրճատումներ են:
Ըստ նրա` 170 միլիոն դրամի խնայողություն է կատարվել, որը ուղղվել է հիմնականում էներգետիկ, կոմունալ ու կապի ծառայությունների աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը:
«Խնայողությունների ռեժիմը շարունակվում է. միայն գործուղումների մասով, անցյալ տարվա 195 միլիոն դրամի փոխարեն, այս տարի ծախսվել է 156 մլն դրամ»,- ասաց Հրայր Թովմասյանը: