Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում հատկապես իշխանական սատելիտների կողմից հրապարակ է նետվում թեզ, թե Սրբազան շարժումը մարում է: Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը կարծում է, որ պետք չէ շփոթել «շարժումը մարում է» թեզը, որն այս օրերին շատ տարածված է մեդիայում, դինամիկայի փոփոխության հետ:
«Կարծում եմ, որ շատ շուտ է շարժման վերաբերյալ որևէ եզրակացություն անելը, որովհետև այսօր անզեն աչքով երևում են Սրբազան շարժման ներքո որոշ վերադասավորումներ: Դադարը, որն իրականում դադար չէ, այլ դինամիկայի փոփոխություն, ուղղված է որոշակի ներքին վերադասավորումներ իրականացնելուն և վերաձևավորելու այս շարժումը, այն, ինչ այսօր անում է Բագրատ Սրբազանը: Առավել քան վստահ եմ, որ առաջիկայում լինելու են նոր գործընթացներ հանրային լայն շերտերի ներգրավմամբ. որքանով կարող եմ դատել, գործընթացը տարվում է դրան: Այս պահին գործ ունենք դինամիկայի որոշակի փոփոխության հետ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է մեր զրուցակիցը:
Քաղաքագետ Արա Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշում է, թե շարժման միջոցով հնարավոր եղավ կապիտալիզացնել հանրային դժգոհությունը, ցույց տալ, որ կա այնպիսի դժգոհություն, որը կարող է երկրում էական փոփոխություններ առաջացնել: