Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փորձում են ինչ-որ մեծ գործ կարեն և ինչ-որ մարդկանց փորձել տանել ձերբակալման»,-այս մասին լրագրողներին տված հրատապ ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նշենք, որ առավոտյան իրավապահները մտել են ՀՅԴ Վայոց ձորի մարզային գրասենյակներ․ բերման են ենթարկել և ձերբակալել մարզային կառույցի շուրջ մեկ տասնյակի հասնող անդամների, ինչպես նաև խուզարկություններ են իրականացվել գրասենյակներում։
« Այդ ձայնագրությունները խուժանության մասին են, նախ այդ ձայնագրության հավաստիությունը, ես չեմ հասկանում` ԱԱԾ-ն ու ոստիկանությունը «Սիվիկ»-ի մոտ են աշխատո՞ւմ, ուղարկում, ձայնագրում, հետո գո՞րծ են հարուցում: Ուզում եմ հասկանամ` ով է ում մոտ աշխատում, սա ուղղակի խուժանություն է, սրա նպատակն այն է, որ մեզ մի քանի ժամով շեղեն են մեր բուն գործից»,-ասաց Իշխան Աաղաթելյանը:
ՀՅԴ Հայստանի ԳՄ ներկայացուցիչը նաև ասաց, որ ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, խոսքի ազատությունից խոսող կառույցները լռություն են պահպանում, ինչը, ըստ Իշխան Սաղաթելյանի խոսում է նրանց երկդիմի լինելու մասին:
«Ընդամենն արձանագրեք, որ սրանք երկդիմի, այդ արժեքների հետ առնչություն չունեցող երեսպաշտ ինչ-որ անհատներ ու կազմակերպություններ են, որոնք որևէ կերպ չեն արձագանքել ո՛չ երկու օր առաջ տեղի ունեցած ոստիկանության բռնություններին, ո՛չ էլ դրանից առաջ»։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ՀՅԴ-ի դեմ իրականացող այս գործողությունները Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման դեմ իրավապահների գործողությունների մի օղակ է:
Մանրամասն՝ տեսանյութում։