|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Պարզվում է՝ ոչ միայն նախագահական նստավայրն է ՀՀ պետական բյուջեի միջոցներից հսկայական գումարներ ծախսում կոնյակ գնելու համար, այլեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:
Ինչպես վկայում են «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ եղած փաստաթղթերը, այս տարվա մայիսին ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը մոտ 712 հազար դրամ է ծախսել կոնյակ գնելու համար: Այդ գումարով նրանք գնել են 18 հատ 0.7 լիտր տարողությամբ 20 տարեկան «Նաիրի» կոնյակ:
Ամսական 1 մլն դրամի այդ կոնյակից գնում են նաեւ ՀՀ նախագահի նստավայրում: Սակայն վերջին ամիսներին նրանք այդ գնումներն իրականացնում են ոչ թե պետական բյուջեի, այլ առանձին անհատների գրպանից. հավանաբար, մամուլի ուշադրությունից խուսափելու համար: