|
Փոխարժեքներ
04 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.2 |
| EUR | ⚊ | € 444.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.9035 |
| GBP | ⚊ | £ 506.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.22 |
Դուք արտաքին հարաբերությունների հատվածում բյուջեն ծախսել եք աննպատակ, որովհետեւ կառավարության ծրագիրը չեք կատարել մի քանի ուղղություններով՝ ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«ՀԱՊԿ-ի մասով՝ կառավարության ծրագրում մի բան է գրված, դուք բոլորովին այլ բան եք արել, Արցախի մասով, ընդհանրապես, հակահայկական գործունեություն եք ծավալել, Ցեղասպանության հարցում․․․ սրանք բոլորը կառավարության ծրագրից բխող են, որոնք չեն կատարվել։ Ճիշտ հակառակը՝ կատարվել են Ադրբեջանի պահանջները»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Ռուստամյանը, իբրեւ Ադրբեջանի պահանջների կատարում, վկայակոչեց Տավուշում սահմանազատումը, որի՝ Ադրբեջանի պահանջ լինելու մասին իշխանությունն էլ է բացեիբաց խոսում։ Նաեւ՝ ՀՀ սահմանադրության փոփոխության մտադրությունը:
Մանրամասն՝ տեսանյութում։