|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի գործադուլ հայտարարած աշխատակիցներին է այցելել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ վստահեցնելով, որ հետամուտ են լինելու հարցին։
«Քաղաքը կաթվածահար է։ Մեզ պետք է օր առաջ, ժամ առաջ այս հարցը կարգավորենք, բայց միևնույն ժամանակ նման իրավիճակներ ծնող պատճառները վերացնենք» ,-ասաց Սուքիասյանը։ Ընկերության գլխավոր ճարտարագետ Անդրանիկ Մանուկյանը ներկայացրեց տեղի ունեցածը և այն, որ իրենց աշխատանքից ազատել են չարաշահման մեղադրանքով։
Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներն ու աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ դժգոհություն հայտնելով նոր տնօրենի նշանակումից։
Մանրամասն՝ տեսանյութում