| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Աֆղանստանի սահմանապահները, որոնք Իրան էին փախել թալիբների հարձակման պատճառով, ինքնաթիռով ուղարկվել են Քաբուլ: Այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ոստիկանության ներկայացուցչին:
Պարբերականի տվյալներով՝ սահմանապահներից վերցվել է զենքը՝ նախքան Իրանում նրանց ընդունելը: Նրանք ուղարկվել են Քաբուլ՝ Աֆղանստանի կառավարության խնդրանքով:
Աֆղանստանում, ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, կառավարական ուժերի ու թալիբների միջև դիմակայությունը սրվել է: Հուլիսի 9-ին հաղորդվել է, որ «Թալիբան» շարժումը վերահսկում է Իրանի հետ սահմանին գտնվող անցակետերը: Թալիբները պնդում են, որ իրենք արդեն վերահսկում են Աֆղանստանի տարածքի 85%-ը, որը լքել է միջազգային ռազմական զորակազմի մեծ մասը: