կարևոր
892 դիտում, 3 ժամ առաջ - 2025-04-24 14:40
Տարածաշրջան

Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու բակում կատարվեց բարեխոսական կարգ

Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու բակում կատարվեց բարեխոսական կարգ

Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատային կանգնեցված խաչքարի մոտ կատարվեց Սրբոց Նահատակաց բարեխոսական կարգ։ Այս մասին տեղեկանում ենք Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնից։

«Հայոց Ցեղասպանությունից անցել է 110 տարի։ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ոճրագործությանը զոհ գնացին միլիոն ու կես անմեղ հայեր։ Ապրիլի 24-ին համայն հայությունը հարգանքի տուրք է մատուցում 20-րդ դարասկզբին մեր նորագույն պատմության ամենամեծ ողբերգությանը զոհ գնացած միլիոն ու կես հայերի հիշատակին։ Ինչպես հայկական բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու բակում Հայոց զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ կատարվեց Սրբոց Նահատակաց բարեխոսական կարգ։ Արարողակարգին մասնակցել են նաև Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի մանկավարժները,ՀՕՄ-ուհիները՝ ծաղիկներ դնելով խաչքարին»։