Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․
• Թուրքական տեսանկյունից Արցախյան շարժումը և առհասարակ հայերի ազատագրական շարժումները հրահրել են թուրքերի թշնամիները՝ ռուսները։ Թուրքական տեսանկյունից հայերն իրավազուրկ ստրուկներ են և չեն կարող իրավունքներ ունենալ և ինքնուրույն դրա համար պայքարել։ Եթե գլուխ են բարձրացրել, ուրեմն հայերի տերերի՝ թուրքերի, թշնամիներն են հրահրել։
• Հայաստանում 1998-2018 թթ․ իշխած Արցախյան դինաստիայի տեսանկյունից Արցախյան շարժումը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայերի ինքնապաշտպանական և ինքնորոշման պայքարն էր։ Ընդամենը։
• Իրականության տեսանկյունից Արցախյան շարժումը հայ-թուրքական 1000-ամյա պատերազմի և Հայկական լեռնաշխարհի հողերի ազատագրման մի կարևոր դրվագն ու հանգրվանն էր։
• Եթե 1998-2018 թթ․ իշխած ուժերն ընդունեին իրականությունն այնպես, ինչպես կար, թուրքերը երբեք Հայաստանում իշխանություն չէին գրավի և այսօր ՀՀ ԱԺ ամբիոնից չէին հայտարարի, որ ԿԳԲ-ն է արել Արցախյան շարժումը՝ այդպիսով կրկնելով թուրքական ու ադրբեջանական քարոզչական թեզերը։