կարևոր
6991 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-08 16:43
Քաղաքական

Տավուշեցին հաստատակամորեն ո՛չ է ասում միակողմանի զիջումների օրակարգին․ Գառնիկ Դանիելյան

Տավուշեցին հաստատակամորեն ո՛չ է ասում միակողմանի զիջումների օրակարգին․ Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ ԱԺ «Հայաստան»‎ խմբակցության գործընկերների հետ հանգստյան օրերին Տավուշում է եղել։

«Հանդիպումներ ունեցանք Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերի, Նոյեմբերյան համայնքի բնակիչների հետ։

Լրացել է իշխանությունների կողմից խոստացված 10-օրյա ժամկետը, սակայն, նշված գյուղերի բնակիչներին կառավարության պարագլուխը այդպես էլ չի այցելում։

Այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ տավուշեցին հաստատակամորեն ո՛չ է ասում միակողմանի զիջումների օրակարգին։

Քաղաքացիները մտահոգված էին, մասնավորապես, անվտանգային հարցերով։ Ընդգծում էին այն հանգամանքը, որ զիջումների պարագայում իրենց գյուղերը կենսունակ չեն լինի։

Տավուշաբնակ մեր հայրենակիցները վրդովված էին իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններից, որոնք, բառացիորեն, նույնական են ադրբեջանցի պաշտոնյանների հայտարարություններին։

Շատերը ցանկություն հայտնեցին միանալու «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանը։

Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք տավուշաբնակ մեր հայրենակիցների հետ:

Այս ամենին զուգահեռ՝ նույն օրակարգով աշխատանքներ ենք իրականացնում Ազգային ժողովում և համահայկական մակարդակում»։