Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր ունեցած տեղեկություններով` հանրապետության որոշ բուժհաստատություններում շարունակում են ապօրինի կերպով գումարներ գանձել ծնողներից: Դա այն դեպքում, երբ ընթացիկ տարվա հունվարի 1-ից 0-7 տարեկան երեխաների բուժումն ու սպասարկումը հանրապետության ցանկացած բուժհաստատությունում իրականացվում է անվճար:
Դրա պատճառը հիմնականում կա'մ ծնողների անտեղյակությունն է, կա'մ սեփական իրավունքները պաշտպանել չկարողանալը: Իհարկե, շատ դեպքերում էլ ծնողներն իրենք են որոշում վարձահատույց լինել երեխային բուժող բժշկին` մի կլորիկ գումար խցկելով նրա գրպանը, իսկ բուժհաստատությունից դուրս գալով` դժգոհում են համակարգում իշխող արատավոր բարքերից: Ստացվում է, որ մենք ինքներս ենք նպաստում կաշառակերության զարգացմանն ու հետո էլ դժգոհում դրանից:
ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը մեզ տեղեկացրեց, որ ապօրինի գանձումների վերաբերյալ նախարարությունը տվյալներ չունի: Նա նշեց, որ 0-7 տարեկան բոլոր երեխաների հիվանդանոցային բուժօգնությունն անվճար է, սակայն խոսքը չի վերաբերում արտահիվանդանոցային հետազոտություններին, երբ ծնողն իր ցանկությամբ գնում է հիվանդանոց եւ ուզում է իրականացնել այս կամ այն հետազոտությունը, որն իրականում վճարովի է:
Վճարովի հիմունքներով է կատարվում նաեւ նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաներով բուժումը` բնակչության բոլոր խմբերի համար:
«Հավաստագիրը վերաբերում է միայն հիվանդանոցային բուժօգնությանը. եթե երեխան գնում է հիվանդանոց, պառկում է, եւ հիվանդության պատմություն է բացվում, ապա այդ դեպքում բուժումն ամբողջությամբ անվճար է»,- վստահեցրեց Ն. Փաշայանը: