|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Նախատեսվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական կտա իր պաշտոնից:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
«Նախատեսվում է, որ վաղը ՀՀ վարչապետը հրաժարական կտա»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք սպասվո ՞ւմ է, որ վարչապետը հրաժարական կտա կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում, Եղոյանը պատասխանեց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել. հնարավոր է, որ նիստի ընթացքում, հնարավոր է՝ 1 ժամ հետո, հնարավոր է` 7 ժամ հետո»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրաժարականի մասին հայտնել էր «Ֆրանս 24» հեռուստաընկերության հետ հարցազրույցում: Փաշինյանը նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման համար պատրաստվում է հրաժարական տալ մինչև հոկտեմբերի 16-ը, այդ դեպքում ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին: