Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոչիում շարունակվում են ձմեռային Օլիմպիական 22-րդ խաղերը: Արդեն տեղեկացրել էինք, որ փետրվարի 9-ին Հայաստանի չորս ներկայացուցիչներից պայքարի մեջ են մտել դահուկորդներ Արթուր Եղոյանն ու Սերգեյ Միքայելյանը՝ սկիաթլոն ձևում:
Սերգեյ Միքայելյանը 68 մարզիկների մեջ զբաղեցրեց 46-րդ տեղը, իսկ Եղոյանը` 63-րդ:
Այնուհետև հայ մարզիկները՝ մարզիչների հետ միասին որոշեցին հրաժարվել սպրրինտից, որպեսզի խնայեն ուժերը:
Yerkir.am-ի հետ զրույցում հայ օլիմպիական Արթուր Եղոյանը նշեց, որ նման մրցումներում հանգիստը շատ կարևոր է և դա հնարավորություն է տալիս հնարավորինս լավ նախապատրաստվել մյուս մրցատարածության համար:
«Սպրինտի համար պետք էր հատուկ վարժություններով նախապատրաստվել: Մենք այդքան էլ կարևորություն չենք տվել այդ մրցատարածությանը: Սպրինտին չմասնակցելով՝ հանգստանալու հնարավորություն ունեցանք, վերջինս շատ կարևոր է նման մրցումներում:
Այն մարզիկներին, որոնց սկիաթլոնում հաղթեցի, նախկինում զիջել եմ: Իմ կարծիքով՝ նորմալ հանդես եկանք: Ինչ վերաբերում է 15կմ մրցատարածությանը՝ փորձելու ենք անել ամեն ինչ՝ ավելի լավ և արդյունավետ հանդես գալու համար»,- ասաց Եղոյանը:
Փետրվարի 14-ին դահուկորդներ Աթուր Եղոյանն ու Սերգեյ Միքայելյանը իրենց ուժերը կչափեն 15կմ մրցատարածությունում: