կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-24 14:40
Քաղաքական

Մոսկվայում քննարկել ենք`որտեղ, երբ և ինչպես կարող է լինել Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը. Մնացականյան

Մոսկվայում քննարկել ենք`որտեղ, երբ և ինչպես կարող է լինել Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը. Մնացականյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուներ իր ժամանակը և ԵԽԽՎ-ում խոսել է այն բաների մասին, որոնք առարկայական էին այդ ելույթի համար: Այս մասին այսօր Ցեղասպանության հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու վարչապետ Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից չխոսեց Հայոց  ցեղասպանության մասին:

«Հիմա դուք ի՞նչ եք ենթադրում՝ վարչապետը, որ չխոսեց,  դրանից ինչ-որ բան փոխվե՞ց, դուք չգիտե՞ք յուրաքանչյուր հայի վերաբերմունքն այս ծանրագույն խնդրի վերաբերյալ՝ կառավարությունում լինի, թե` այլ տեղում: Արդարությունը վերականգնելու վճռականությունը երբեք չի կորել, առավել ևս, երբ արդարությունը մերժված է»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով Բաքվից ստացված տեղեկությանը, թե Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Վաշինգտոնում, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Փաշինյան-Ալիև հանդիպման մասին չի հայտարարվել, գիտեք, որ ամսի 15-ին մենք հանդիպել ենք Մոսկվայում, որի ժամանակ քննարկել ենք, թե հաջորդ քայլն ինչպես է լինելու, մոտավոր ուրվագծել ենք, թե որտեղ, երբ և  ինչպես կարող է դա լինել: Սա եռանախագահներին և նախարարներին է վերաբերում, և յուրաքանչյուրը պետք է ճշտի՝ ինչպես է հնարավոր ֆիքսել այս ժամկետները: Գիտեք, որ հանդիպումները տեղի են ունենում տարբեր մայրաքաղաքներում, այդ թվում՝ ՄԽ համանախագահող երկրների, ուստի բոլոր տարբերակները բաց են: Բայց ճիշտ է, որպեսզի բոլորս պայմանավորվենք, հետո միասին հայտարարենք»:

Ի պատասխան դիտարկմանը, թե ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ ռուսական առաջարկներով  տարբերակն է բանակցային սեղանին, Զոհրաբ Մնացականյանը զարմացավ, որ նման բան կարող էր ասվել: «Այն, ինչ մենք արտահայտել ենք հայտարարության մեջ, դա արտահայտում է այն, ինչ մենք քննարկել ենք»,-շեշտեց նա: