|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Եվրամիությունը շաբաթների ընթացքում կվերանայի Ուկրաինային աջակցելու իր ծրագրերը։ Այս մասին նա հայտարարել է Kossuth ռադիոկայանի եթերում։
Հունգարիան ԵՄ անդամ միակ երկիրն էր, որը մարտի 6-ին չաջակցեց Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ արտահերթ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթին։ Օրբանը հայտնեց, որ Հունգարիան բնակչության շրջանում հարցում կանցկացնի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ, քանի որ կարծում է, որ նախ պետք է լուծվի այդ հարցը, և միայն հետո Ուկրաինային համայնքի կողմից ֆինանսական աջակցության մասին որոշում կայացվի։
Նրա խոսքով՝ Բրյուսելում այժմ «հաշվարկներ են անում», թե որքան կարժենա ուկրաինական բանակը պահելը, որը Վլադիմիր Զելենսկին իբր ցանկանում է հասցնել միլիոնի, և ուկրաինական պետության գործունեության պահպանումը։
Հունգարիայի վարչապետն ընդգծել է` ԵՄ-ն միակը չէ, որի գումարները չեն բավականացնի բոլոր նպատակներն իրականացնելու համար, դրանք հնարավոր չէր լինի իրականացնել նույնիսկ ԱՄՆ ֆինանսական մասնակցությամբ։