Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Քաղաքական իշխանությունը եւս մեկ անգամ հաստատեց, որ ապաշնորհ է եւ ի զորու չէ անգամ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ամենասովորական կանոնները պահպանել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Երեկ խորհրդարանի կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ ԱԺ նախագահը որոշում է ընդունել փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին: Օրակարգում, իհարկե, ՍԴ-ի ներկայիս կազմից ապօրինի ազատվելու մասին հերթական նախաձեռնությունն է:
ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունն ու ԱԺ նախագահը անտեսել էին Կանոնակարգ օրենքով արտահերթ նիստ հրավիրելու բազմաթիվ կանոններ:
Մասնավորապես. իշխանությունն այնքան է շտապում ՍԴ-ի ներկայիս կազմին ապօրինի հեռացնելու հարցում, որ նույնիսկ պատրաստ էր արտահերթը նշանակել ավելի շուտ, քան իրավունք ուներ:
ԱԺ նախագահը որոշում է ընդունել արտահերթ քննարկման դրված նախագիծը քննարկել միաժամանակ առաջին եւ երկրորդ ընթերցումներով, մինչդեռ այդպիսի իրավունք չունի:
Կանոնակարգ օրենքը սահմանում է, որ նախագիծը միաժամանակ առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցության հիմնավորված միջնորդությունը, որը պետք է հաստատվի ԱԺ խորհրդի նիստում:
Ակնհայտ է, որ ԱԺ խորհուրդը երեկ նիստ չի գումարել:
Լավ է, որ ԱԺ-ում դեռեւս մնացել են այնպիսի մարդիկ (միայն աշխատակազմում` հին կադրերից), որոնք կարողացել են նկատել այս ակնհայտ անհեթեթությունը, ակնհայտ ապօրինությունը եւ ուշ ժամի ԱԺ կայքից պարզապես ջնջել են այդ հայտարարությունը:
Ճգնաժամը սա է, երբ պետական մարմինն ի զորու չէ իր լիազորություններն իրականացնել: Ամենավատը` որ անգրագիտության հետեւանքով»: