Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր աշխատաշուկայում առկա կարևորագույն խնդիրներից մեկը աշխատանքային փորձի բացակայության պայմաններում աշխատանք գտնելու բարդությունն է։ Առաջարկ պահանջարկ շուկայական հարաբերությունների համատեքստում կարևոր է գտնել մասնագիտական հմտություններին համապատասխան աշխատանք և դառնալ մրցունակ մասնագետ։
Platform360 Career Expo-ն հիանալի հարթակ է ինչպես գործատուների, այնպես էլ սկսնակ մասնագետների համար՝ սկսել բրենդի զարգացման և կարիերիայի աճի նոր ճանապարհ: Բիզնես նախագծերը և արդեն կայացած բրենդները, հարթակին միանալով, ձեռք կբերեն նոր գիտելիքներ՝ դրանք ուղղելով իրենց բրենդի ճանաչելիության բարձրացմանը և ոլորտում որպես առավել գրավիչ գործատու ներկայանալուն։
Հարթակը տալիս է բացառիկ հնարավորություն մեկ գաղափարի շուրջ համախմբել տաղանդավոր կադրերի: Անկախ տարիքից, փորձից, մասնագիտությունից և որակավորման աստիճանից, յուրաքանչյուրը կարող է սկսել իր ճանապարհը Platform360 Career Expo հարթակից։ Սա հիանալի սկիզբ է այն կադրերի համար, ովքեր ունեն աշխատելու և կարիերայում առաջին քայլերը կատարելու պատրաստակամություն։ Հարթակը մեկտեղում է կրթության և աշխատաշուկայի կարիքներն ու պահանջները՝ պատրաստելով բանիմաց և մրցունակ կադրեր։ Աշխատանքի առաջարկով հետաքրքրվող անձինք այս նախաձեռնությանը միանալով՝ կկարողանան ծանոթնալ ամենատարբեր ոլորտների մեծ և փոքր ընկերությունների առաջարկած ծառայություններին և ձեռք բերել նոր կապեր։
Platform360-ը հանդիսանում է միջնորդ կազմակերպություն գործատուների և մասնագետների հաղորդակցման, ոլորտում վերջիններիս ներգրավման, ինչպես նաև տեղական աշխատաշուկան նոր մասնագետներով հագեցնելու գործում: Ընկերությունը ստանձնել է կարևոր առաքելություն՝ հարթակին միացող կազմակերպություններին ընձեռելով ոլորտային կարևորագույն խնդիրներ լուծող ծրագրին աջակից դառնալու հնարավորություն։
Միանալով հարթակին՝ մասնակիցները կստանան մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, կունենան հիանալի հնարավորություն՝ շփվելու շուկայի լավագույն մասնագետների հետ, ծանոթանալու նրանց հաջողության պատմությանը, մասնակցելու հետաքրքիր պանելային քննարկումների, ինչպես նաև ստանալու հնարավորություն տեղում հանդիպելու HR մասնագետի հետ։
Platform360-ի շրջանակում ձեռք բերված գիտելիքները մասնակիցներին կօգնեն ծանոթանալ լավագույն առաջարկներին և գտնել աշխատանք Հայաստանի առաջատար կազմակերպություններում։
Ավելին՝ այստեղ