|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է քաղաքապետարան ներկայացնել տրանսպորտային ուղևորափոխադրումները կարգավորող նոր նախագիծ: Նախագիծը կազմելիս զուգահեռներ են տարվել Երևանի և Թբիլիսիի միջև, և որպես միասնական տոմսային համակարգի հաջող տարբերակ է ընտրվել Թբիլիսիում գործող համակարգը:
«Մեկ օրվա համար առցանց տարբերակով կամ ֆիզիկական քարտի ձեռքբերման դեպքում քաղաքացիները կվճարեն 400 դրամ, սակայն կունենան հնարավորություն 24 ժամվա ընթացքում անսահմանափակ օգտվել երթուղային տրանպորտից: Այն անձինք, ովքեր ցանկանում են միայն մեկ անգամ օգտվել տրանսպորտից, ինչպես հիմա, կվճարեն 100 դրամ»,-ասում է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյնաը։
Ըստ առաջարկվող նախագծի՝ մեկ շաբաթվա համար նախատեսված փաթեթը կարժենա 2000, մեկ ամսվանը՝ 5500, 6 ամսվանը՝ 20 հազար, 1 տարվանը՝ 35 հազար դրամ: Առաջարկվում է 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց ուղևորափոխադրումն անվճար իրականացնել:
Մանրամասն՝ տեսանյութում։