|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Հոկտեմբերի 3-ին` ժամը 15.00-ին, Զովունի գյուղի մի բնակիչ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում իր տան ննջասենյակի պահարանի վրայից գողացել են 120.000 դրամ:
Գողություն կատարելու մեջ տանտերը կասկածում էր տանը շինարարական աշխատանքներ կատարող Դավիթին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դավիթը 1993 թ. ծնված Դավիթ Գ.-ն է, որը սեպտեմբերի 3-ին` ժամը 17.00-ին, հայտնաբերվել է Զովունի գյուղի սկզբնամասում և բերման ենթարկվել բաժին:
Ոստիկանությունում նա խոստովանել է, որ նշված տանը շինարարական աշխատանքներ կատարելիս ննջասենյակի բաց պատուհանից ձեռքը մտցրել և պահարանի վրա դրված դրամապանակից գողացել 120.000 դրամ: Կատարվում է հետաքննություն: