|
Փոխարժեքներ
16 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.18 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 490.73 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը բանավոր հանձնարարական է տվել հանրակրթության վարչությանը` կապված մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ:
Նախարարը նշել է, որ այս տարի եւս պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դպրոցներում բացառվի ուսուցչի հեղինակությունն արատավորող որևէ դրսևորում:
«Անհրաժեշտ է, որպեսզի դպրոցի տնօրինությունն ակտիվ բացատրական աշխատանք ծավալի ծնողական խորհուրդների հետ` դրամահավաքության նախաձեռնությունները կանխելու նպատակով»,- ընդգծել է նախարարը:
Նա հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանի խոսքերով` եթե, այնուամենայնիվ, դպրոցներում դրամահավաքներ լինեն, կձեռնարկվեն համապատասխան քայլեր: