կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-22 11:15
Աշխարհ

Ամուսինս երբեք չի դադարում ինձ զարմացնել. Քիմը՝ իր ծննդյան նվերի մասին

Ամուսինս երբեք չի դադարում ինձ զարմացնել. Քիմը՝ իր ծննդյան նվերի մասին

Երեկ Քիմ Քարդաշյանը նշեց իր 35-ամյակը: Այդ մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի նվերի մասին:

«Ամուսինս երբեք չի դադարում ինձ զարմացնել: Նա վարձել է ամբողջ կինոթատրոնը՝ ցուցադրելու Սթիվ Ջոբսի մասին նոր ֆիլմը (որը դեռ դուրս չի եկել, ի դեպ, ՇԱՏ լավն էր): Մեր ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները եկել էին իրենց հղի Քիմի ամենալավ տեսքով (կեղծ փորիկներ էին տրամադրվել նրանց): Չգիտեմ՝ այդ ամենն արված էր ինձ այդքան մեծ չզգալո՞ւ, թե՞ պարզապես զվարճանալու համար, բայց ինձ շատ դուր եկավ և անցկացրի երբևէ անցկացրած լավագույն ժամանակը: Ինձ այնքան հանգիստ էի զգում՝ «հղի» կանանց հետ քաղցրավենիք ուտելով: Դա այն էր, ինչ ինձ պետք էր: Ծննդյան ամենալավ, համեղ ուտելիքներ»,- գրել է Քիմը՝ հրապարակելով Ուեսթի մեկ այլ նվերի՝ ծննդյան տոնական տորթի` «Շնորհավոր «հղի» տարեդարձ, Քիմ» գրությամբ, լուսանկարը:

Ի դեպ, մի շարք ԶԼՄ-ներ երեկ հայտնել էին, որ Ուեսթը Քիմի ծննդյան առիթով պատվիրել է Victoria\'s secret-ի կրծկալ՝ 5 միլիոն դոլար արժողությամբ: