կարևոր
6418 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-10 14:55
Քաղաքական Իրավական

Ձայնագրության ամբողջական տարբերակը զրոյացնում է Արմեն Չարչյանի դեմ մեղադրանքը․ փաստաբան

Վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանի գործով դատավարությանը պաշտպանական ճառով  հանդես է եկել փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Ելույթում նա ընդգծեց, որ համացանցում տարածված ձայնագրությունը եղել է մոնտաժված։ 

«Եթե ձայնագրությունը ամբողջական ծավալով տարածում գտներ, Չարչյանի դեմ քրեական գործ չէր կարող հարուցվել։ Դրա ամբողջական տարբերակը զրոյացնում է Արմեն Չարչյանի դեմ մեղադրանքը» ,-ասաց Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերի 19-ին, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում կայացած դատական նիստի ընթացքում դատախազը միջնորդել է 5 տարվա ազատազրկման դատապարտել Արմեն Չարչյանին:

«Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին գործադիր տնօրենը, ըստ մեղադրանքի, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: Չարչյանը սակայն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ՝ այն որակելով ակնհայտ անհիմն ու անօրինական։

2021–ի հունիսի 18-ին համացանցում ձայնագրություն հայտնվելուց անմիջապես հետո, նա ձերբակալվեց։ Նույն թվի հունիսի 21-ին ԿԸՀ-ն թույլ տվեց քրեական հետապնդում սկսել նրա հանդեպ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։ Օգոստոսի 23-ին կրկին բժիշկը կրկին կալանավորվեց։ Դեկտեմբերի 10-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել նրան։ Այժմ՝ դատավարությունը մոտենում է ավարտին։

Մանրամասն՝ տեսանյութում