կարևոր
3268 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-14 20:07
Քաղաքական

ՀՅԴ գրասենյակներում խուզարկություններն իրականացվել են իշխանական ԶԼՄ-ի տարածած ձայնագրության առնչությամբ․փաստաբան

ՀՅԴ գրասենյակներում խուզարկություններն իրականացվել են իշխանական ԶԼՄ-ի տարածած ձայնագրության առնչությամբ․փաստաբան

ՀՅԴ Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում խուզարկություններ այսօր իրականացվել են՝ իշխանական «Սիվիկ» լրատվականի տարածած տեսանյութի առնչությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Սերգեյ Հարությունյանից։

Նշենք, որ իշխանական ԶԼՄ-ներում այսօր տարածվել է ձայնագրություն, որում նշվում է թե «60 հոգուն՝ 150,000 դրամ» և դա փորձ է արվում ներկայացնել՝ իբրև թե հավաքների մասնակցության համար քաղաքացիներին գումար բաժանել։

Ձայնագրության տարածումից հետո ՀՅԴ մարզային գրասենյակներում խուզարկություններ են իրականացվել, ձերբակալություններ են եղել։

Սերգեյ Հարությունյանը, սակայն, ընդգծում է՝ ձայնագրությունը լսած ցանկացած ադեվկատ մարդու համար պարզ է, որ ներկուսակցական խնդիրների համար քննարկում է, սակայն պարզ չէ, թե այդ ձայնագրությունն ինչպես է հայտնվել, օրինական է այն, թե՝ ոչ, թույլատրելի ապացույց է, թե՝ ոչ։ Փաստաբանը հիշեցրեց, որ դաշնակցականների նկատմամբ նմանատիպ ճնշումներ լինում են, երբ ՀՅԴ-ն ակտիվ գործունեություն է իրականացնում, նման դեպքեր եղել են նաև նախկինում՝ Արմավիրում, երբ ձերբակալություններ եղան, Արարատում , երբ գործը հարուցվել էր դեռևս օգոստոս ամսին, բայց հաջորդ տարվա հունվար ամսին մարդկանց տարան կալանքի՝ հիմնավոր կասկածի հիմքով, այն դեպքում, երբ 5-6 ամիս «կասկածն» այդպես օդում է եղել, պարզապես՝ այդ օրերին դաշնակցությունն ակտիվացել էր, նորից սկսեցին բռնաճնշումների մարտավարությունը։

«Մարդկանց ճնշում են, մեկուսացնում են, տասնյակ անձանց ձերբակալում են, կալանավորում են, մյուսների մոտ՝ վախ առաջացնում և ժողովրդի մոտ տպավորություն են ստեղծում՝ ՀՅԴ արատավորման»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ ՀՅԴ-ն միակ կուսակցությունն է, որտեղ բացարձակ մեծամասնությունը գաղափարի համար են։

Աղբյուր` Փաստինֆո