կարևոր
6022 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-07 17:03
Հասարակություն

Հանրային հեռուստաընկերությունը կրճատել է Սուրբծննդյան համերգի հաղորդավարի խոսքի՝ Վեհափառին երախտագիտություն հայտնելու հատվածը․ Տեր Ասողիկ

Հանրային հեռուստաընկերությունը կրճատել է Սուրբծննդյան համերգի հաղորդավարի խոսքի՝ Վեհափառին երախտագիտություն հայտնելու հատվածը․ Տեր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը գրում է.

«Հունվար 6-ի երեկոյան, Արամ Խաչատրյան համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, երկրորդ անգամը լինելով, տեղի ունեցավ տոնական մեծ համերգ՝ նվիրված Սուրբ Ծննդյան տոնին:

Համերգը նկարահանվեց և հեռասփռվեց Հանրային հեռուստաընկերությամբ: Սակայն...
Համերգի ձայնագրության մեջ կրճատված էր հաղորդավարի խոսքը, որը նաև երախտիքի խոսք էր՝ ուղղված այն երախտավորներին, որոնց շնորհիվ կյանքի կոչվեց նախագիծը:

Ցավալի է, բայց, մանավանդ, անընդունելի ու դատապարտելի նման մոտեցումը, որ դրսևորեցին Հանրային հեռուստաընկերության պատկան անձերը: Արդ, այստեղ ենք հրապարակում դահլիճում հնչած, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերում փոքրոգությամբ կտրված հատվածը.

«…Որդիական ակնածանքով ու սիրով մեր երախտագիտությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, որ Իր օրհնությամբ կյանք պարգևեց այս նախագծին:

Շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ ցուցաբերած աջակցության համար: Երախտագիտության մեր սրտագին խոսքն ենք հղում տոնական այս համերգի հովանավորներին՝ Հայ բարեգործական ընդհանուր միությանը, Էվոկաբանկին, Կոնվերսբանկին, Արմսվիսբանկին և բոլոր աջակիցներին»: