Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երուսաղեմում` շուրջ 30 մարդկանցից կազմված խումբը հարձակվել է Հայկական թաղամասում գտնվող հայապատկան տարածքի վրա:
Քարեր են նետվել հայերի ուղղությամբ, մարդիկ վիրավորումներ են ստացել: Տեսանյութում երևում է` ինչպես են հայ հոգևորականները փորձում պաշտպանել հայապատկան տարածքը:
Երուսաղեմի հայապատկան տարածքի շուրջ ճգնաժամն արդեն մի քանի ամիս ծայրահեղ սրված է: Նման հարձակումների մի քանի դեպք է գրանցվել վերջին շրջանում: Համայնքը` իր սահմանափակ ուժերով ինքնապաշտպանական խմբեր է կազմել և փորձում է պաշտպանել հայկական ունեցվածքը և ժառանգությունը:
Հայկակն ժառանգության շուրջ թեման այնքան մեծ հնչեղություն է ստացել, որ դրան անգամ շաբաթներ առաջ անդրադարձել էրՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` կոչ անելով Իսրայելի իշխանություններին պաշտպանել կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները:
Ի՞նչ եք կարծում, ինչպես է թեմային արձագանքել ՀՀ ԱԳՆ-ն կամ պաշտոնական Երևանը: Քանի որ թեման վերաբերում է հայերի և հայկական ժառանգության պաշտպանությանն ու Ադրբեջանի գլխավոր գործընկեր պետություններից մեկին` ՀՀ պաշտոնյաները որոշել են ցուցաբերել իրենց դեպքում հնարավոր ամենամեծ օժանդակությունը և լռել:
Ընդհանրապես, կարող եք հիշել մի դեպք, երբ ներկա իշխանություն ներկայացուցիչները իշխանությունն օգտագործել են ոչ թե վոյաժների, ընտանիքի անդամների հարստացման, սեփական անվտանգության ապահովմա, այլ հայ մարդու կամ հայկական ժառնգության պաշտպանության համար:
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր