կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-01 10:00
Քաղաքական

ԱԺ նախագահի եւ վարչա­պետի հարաբերությունները սրված են

ԱԺ նախագահի եւ վարչա­պետի հարաբերությունները սրված են
Երեկ ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավորներից մեկը «Ժողո­վուրդ» թղթակցին բավականին հետաքրքիր տեղեկություն Է հայտնել: Ըստ նրա՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղեկանալով որ հարա­զատ կուսակցության ներկայացուցիչ­ներն Էլ են դժգոհ 2014թ. բյուջեի նա­խագծից եւ կանխատեսելով որ հնա­րավոր Է՝ բարձրաձայն դժգոհություններ հայտնեն, բացի ամենշաբաթյա «ժողովներից»՝ դժգոհության դեմն առ­նելու նոր տակտիկա Է մշակել: Նա իր թիմակիցների շուրթերով պատգամա­վորներից շատերին հասկացրել Է, որ եթե որեւէ մեկը խոսի բյուջեի դեմ, ու­րեմն կատարում է ԱԺ նախագահ Հո­վիկ Աբրահամյանի պատվերը: Ինչպես հայտնի է, Աժ նախագահի եւ վարչա­պետի հարաբերությունները սրված են, ու չնայած արտաքին ժպիտներին՝ նրանց «ջրերը մի առվով չեն հոսում»: