|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
7or.am-ը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն աղետ է բերել ու բերում մեր պետության, հայ ժողովրդի գլխին։ Դա հանցագործություն է։
Նիկոլի ամեն մի հանցագործություն բերում է նոր՝ ավելի մեծ հանցագործություն անելու անհրաժեշտության։ Դրա համար են սրա երկարաշունչ ասուլիսները, հարցազրույցները, կադրային նշանակումները, ՏԻՄ–երի զավթումը և այլն։ Նա իր կաշին է ուզում փրկել, ու իրեն հանցակիցներ են պետք։ Այդ հանցակիցներին նա նախ ուզում է դարձնել գաղափարակիցներ։
Նիկոլական գաղափարախոսության հիմնական կետերն են՝
–Ղարաբաղյան շարժումը եղել է հանուն ոչնչի,
–Արցախի գոյությունը խոչընդոտել է Հայաստանի Հանրապետության կայացմանն ու զարգացմանը,
–Արցախի խնդիրը ռուսներն են փաթաթել մեր վզին, որպեսզի կախվածության մեջ պահեն ՀՀ–ին, և եթե ուզում ենք ինքնիշխան լինել, ապա պետք է Արցախից ազատվել,
–մեր բնական դաշնակիցը, ավելի ճիշտ՝ տերը, Թուրքիան է,
–որպեսզի ինտեգրվենք լուսապայծառ Արևմուտքին, պետք է թշնամանանք Ռուսաստանի հետ ու կապերը խզենք Իրանից։
Այս կետերից յուրաքանչյուրը մեծագույն բլեֆ է և մեր պետականությանը սպառնացող վտանգ է պարունակում իր մեջ, բայց Նիկոլն ուզում է սա ուտացնել իրեն հավատացող փոքրաթիվ զանգվածին։ Բայց նույնիսկ այդ զանգվածին չի կարողանում հիմնավորել, որ եթե նույնիսկ ինքը ճիշտ է և Արցախը չլուծարվելու շանս չուներ դեռևս նախորդ դարում ընդունված որոշումներով, ապա ինչո՞ւ հազարավորների գլուխը կերավ՝ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո։
Նիկոլը մի ծայրահեղությունից ընկել է մյուս ծայրահեղության մեջ։ Նա սկզբում Տիգրան Մեծ էր խաղում։ Հիմա դարձել է Պետրոս Գետադարձ, կամ՝ ավելի վատը։ Նա հանցագործ է։ Կերավ Արցախի գլուխը, հիմա Հայաստանինն է ուտում ու հանցակիցներ է փնտրում՝ հայաստանցի–ղարաբաղցի սուր հակադրություն հրահրելով, հակառուսական ու հակաիրանական քաղաքակություն վարելով, Հայաստանն աշխարհաքաղաքական խաղերի մանրադրամ դարձնելով։
Նիկոլին իշխանությունից վռնդելը մեր երկրի գոյությունն ապահովելու թիվ մեկ նախապայմանն է»։