կարևոր
949 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-15 20:17
Քաղաքական

Մայր Աթոռի դռանը քացի տվողներ, «հա, Նիկոլը լավը չի, բա ո՞վ» ասողներ… հիմա հասկանո՞ւմ եք, թե ձեր մասնակցությամբ ի´նչ են անում բոլորիս հետ. Վահե Հովհաննիսյան

Մայր Աթոռի դռանը քացի տվողներ, «հա, Նիկոլը լավը չի, բա ո՞վ» ասողներ… հիմա հասկանո՞ւմ եք, թե ձեր մասնակցությամբ ի´նչ են անում բոլորիս հետ. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համհիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ասում է.

1. Հուսով եմ՝ մենք կտեսնենք «զանգեզուրի միջանցքի» իրականացումն այնպես, ինչպես դա ուզում է Ադրբեջանը։

2. Հայաստանին մնացել է միայն մի քանի բան անել։

3. Հունիսին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու…. Մենք անկեղծորեն աջակցում ենք Փաշինյանի կառուցողական դերին այս հարցում։

Մայր Աթոռի դռանը քացի տվողներ, կեղծ պատարագների շարքեր, «բարեփոխիչ» եպիսկոպոսներ, քաղաքականությամբ չզբաղվողներ, «հա, Նիկոլը լավը չի, բա ո՞վ» ասողներ, ՀՀ դեմ «հիբրիդային պատերազմի մասին», հիմա հասկանո՞ւմ եք, թե ձեր մասնակցությամբ ի´նչ են անում բոլորիս հետ։ Թե՞ ձեռնտու է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»։ Սա՞ նկատի ունեք՝ ինքնիշխան Հայաստան ասելով»։