Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ենթադրվում է, որ Իսրայելի «Եշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը երեքշաբթի Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին կտեղեկացնի այն մասին, որ համաձայնել է այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ կոալիցիոն կառավարություն ստեղծել մարտ ամսվա խորհրդարանական ընտրություններից հետո. հայտնում է Times of Israel-ը:
«Հաղորդվում է, որ բանակցությունները, որոնք սկսվել են երկուշաբթի և տևել մինչև ուշ գիշեր, հետագա առաջընթացի են հանգեցրել»,- գրում է թերթը՝ նշելով, որ, ենթադրաբար, Լապիդը երեքշաբթի կհայտնի Ռիվլինին, որ համաձայնության է եկել կոալիցիայի շուրջ։
Նախորդ օրը թերթը գրել էր «Նոր աջեր», «Եշ Ատիդ», «Նոր հույս» եւ «Կախոլ-Լավան» կուսակցությունների բանակցությունների մասին: Ենթադրվում է, որ նոր կառավարությունը կկազմվի յոթ կուսակցությունից՝ առանց Բինյամին Նեթանյահուի՝ իշխող «Լիկուդ» կուսակցության մասնակցության:
Ավելի վաղ Լապիդն ասել էր, որ խորհրդարան անցած մի շարք կուսակցություններ, չնայած առկա խոչընդոտներին, կկարողանան կոալիցիոն կառավարություն կազմել: Լապիդը պետք է մինչև հունիսի 2-ը տեղեկացնի նախագահ Ռեուվեն Ռիվլինին, որ համաձայնության է եկել կոալիցիայի շուրջ:
Լապիդը Ռիվլինից ստացել է կառավարություն ձևավորելու մանդատ այն բանից հետո, երբ վարչապետ Նեթանյահուն չկարողացավ դա անել: Կառավարություն ձեւավորելու համար նախագահի ընտրած թեկնածուն պետք է համաձայնի և ստանա Կնեսետի 120 պատգամավորներից առնվազն 61-ի աջակցությունը:
Այսպիսով՝ Իսրայելում կավարտվի Նեթանյահուի 12-ամյա միանձնյա իշխանությունը։