|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Իսրայելը Գազայի հատվածում մոտ 150 ապաստարան է հայտնաբերել, որոնց վրա պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) չի հարձակվի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ գործողությունների ընթացքում, հայտնել Է Times of Israel թերթը՝ վկայակոչելով պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգողի գրասենյակի ներկայացուցչին։
«Հարյուր հիսուն շենք անվտանգ կմնա խաղաղ բնակիչների համար մինչև Իսրայելի պաշտպանության բանակի գործողության ենթադրյալ փոփոխությունները», - հայտնել է COGAT-ի ներկայացուցիչ գնդապետ Էլադ Գորենը:
Նա հավելել է, որ այդ ապաստարանների ցանկը կդառնա Ալ Մավասի շրջանի լրացումը, որը ՑԱԽԱԼ-ը չի գրոհել նույնիսկ այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի մարտիկները հրթիռակոծել են ափամերձ գոտին: Գորինը հստակեցրել է, որ ապաստարանների ցանկում ներառվել են դպրոցներ և հասարակական ենթակառուցվածքների այլ օբյեկտներ, որոնց կոորդինատները նա փոխանցել է Իսրայելին: